Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում[2]։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։
Category: Ուսումնական ճամփորդություններ
Աստվածընկալի վանք
Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։
4-5-րդ դարերի սահմանագծում Աստվածընկալի վանքի հնագույն կառույցների՝ Սուր Աստվածածին միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցու, Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափի իջվածքում,
Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Գտնվում է Երնջատափ և Հարթավան գյուղերի միջնամասում, Քասաղի կիրճում, գետի աջակողմյան եռանկյունաձև բարձր բլրի վրա: Կառուցվել է V-XIII դդ.: Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին, Ս. Նշան եկեղեցիներից և գավթից:
Ս. Աստվածածին եկեղեցին համալիրի հնագույն կառույցն է: Միանավ, թաղածածկ, V դ. բազիլիկ կառույց է: Ունի պայտաձև կամարներ, ներքին որմնասյուների հնագույն տիպի խարիսխներ և խոյակներ: Մուտքերը հյուսիսային և հարավային կողմերից են: Հարավային կողմից եկեղեցուն կցված են պայտաձև խորանով մատուռ և ներփակ սենյակ, որն, ըստ Թ. Թորամանյանի, կարող էր վկայարան-դամբարան լինել: 1207 թ. եկեղեցին նորոգվել է, և այստեղ հաստատվել է վանական միաբանություն:
Ս. Նշան (Կաթողիկե) եկեղեցին կցված է Ս. Աստվածածին եկեղեցուն հյուսիսային կողմից: Կառուցել են իշխան Քուրդ Վաչուտյանն ու իր կին Խորիշահը 1244 թ.: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով, գմբեթավոր սրահատիպ կառույց է՝ խորանի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներով: Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են սրահի մեջ, իսկ երկրորդ հարկի ավանդատների մուտքերը բեմի կողմից են: Ունի երկու մուտք: Դրանցից մեկը՝ հարավայինը, բացվում է բազիլիկ եկեղեցու մեջ, մյուսը արևմտյան կողմից է: Արևելյան և հյուսիսային պատերը մշակված են եռանկյունաձև խորշերով: Առավել ուշագրավ են եկեղեցու արևմտյան շքամուտքի բարավորի բարձրաքանդակները:
Գավիթը կից է Ս. Նշան եկեղեցուն արևմտյան կողմից: Ըստ եկեղեցու ներսում պահպանված արձանագրություների, գավիթը կառուցել է ճարտարապետ Յոհանես վարդպետը XIII դ.՝ իշխան Քուրդ Վաչուտյանի և նրա կնոջ՝ Խորիշահի մեկենասությամբ: Ուղղանկյուն, քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով ընդարձակ կառույց է՝ շթաքարե երդիկավոր գմբեթով: Գավթի հատակը ամբողջությամբ ծածկված է տապանաքարերով:
Վանքի շրջակայքում պահպանվել են XII-XVII դդ. բարձրարժեք խաչքարեր ու տապանաքարեր: